пятница, 12 января 2018 г.

Որտեղից է առաջացել ոսկե ձկնիկ անվանումը




Այսօր մենք գնացինք ջերմոց-լաբորատորիա։Այնտեղ տիկին Շողիկը և կենդանաբան ընկեր Կարոն անցկացրին բաց դաս՝բույսերի և կենդանիների վերաբերյալ։ Մենք իմացանք ,որ կան տաք և սառը ջրի ձկներ, սառը՝ 22—25, տաք՝25-30ջերմաստիճան։ Ամենաքիչ պահանջկոտ ակվարիումային ձկները ոսկե ձկներն են՝նրանց հարկավոր չէ օդամղիչ, տաքացուցիչ։ Ոսկե ձկները առաջին անգամ ստացել են Չինաստանում՝ կարպային տեսակի ենթատեսակից սեկեյցիայի ճանապարհով, ստացել են տարբեր գույնի ձկներ։ Չինաստանում ձկաններին փոխանակում էին քաշին համապատասխան ոսկու հետ, այդտեղից էլ առաջացել է նրանց անունը։Դասի վերջում տիկին Շողիկը տվեց բույսերի կտրոններ՝մարմարյա սրահում տնկելու համար։

Комментариев нет:

Отправить комментарий